Կառավարությունը նպատակ ունի միջին աշխատավարձերը բարձրացնել առնվազն 25 տոկոսով. Ալեքսանդր Խաչատուրյան
Կառավարությունը նպատակ ունի միջին աշխատավարձերն առնվազն 25 տոկոսով բարձրացնելու: Այս մասին «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը: «Մենք ուզում ենք միջինում առնվազն 5 տոկոս տնտեսական աճ գրանցել, ՀՆԱ հարաբերակցության մեջ արտահանումը 40-45 տոկոսի հասցնել: Մենք մտադիր ենք գործազրկությունը առնվազն 12 տոկոսային կետով նվազեցնել, և միջին աշխատավարձերն առնվազն 25 տոկոսով բարձրացնել»,-նշել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը: Խաչատուրյանի խոսքով՝ կառավարությունն իրակացնում է մի շարք քայլեր գործարար միջավայրի արդիականցման և թվայնացման համար: