Դոլարային հորդառատ անձրև՝ հայկական հարսանիքին՝ հարսի ու փեսու պարի ժամանակ
Հայ երիտասարդները մեքենայում վայելում են երիտասարդ դերասան, երգիչ,պարող Ժան Աբրահամյանի «Ով կասի» երգը` Գրիգոր Կյոկչյանի cover տարբերակով։ Նշենք, որ «Ով կասի» երգը շատ էր սիրվել հանրության կողմից ու համացանցում հիթ էր դարձել։
Երկամյա Աստղիկը նույնպես անտարբեր չէ հիթ դարձած երգի՝ «Մի գնա»-ի նկատմամբ ու ձայնակցում է կատարողներին:
Նշենք , որ տեսանյութում հնչում է ֆրանսիացի հայտնի ռեփ երգիչ Մեթր Գիմսի և Սուպեր Սաքոյի զուգերգով տարբերակը:
Տղամարդը պորտապար է պարում կանանց համար
Լոնդոնի «Արսենալն» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել պայմանագրի վերաբերյալ: Մեր ֆուտբոլիստը համաձայնվել է շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձին ու թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը կդառնա: Այս առիթով համացանցում տարածվեց տեսածանուցում, որով Մխիթարյանի երկրպագուներին առաջարկվում էր դադարել հավանել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան էջն ու այսուհետ հետևել «Արսենալի» էջին:
Ի՞նչ է փնտրում բեյրութցի Էսթերը. 18+
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը շուտով կամուսնանա: Դերասանուհին նախահարսանեկան խնջույք է կազմակերպել: Խնջույքին ներկա է եղել նաև Լիլուն՝ իր որդու հետ:
Հիշեցնենք, որ Մերին նշանադրվել էր ամերիկաբնակ իրավաբանի հետ այս տարվա մայիսին, որից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:
Երգիչ Ջասթին Բիբերն Instagram-ի ուղիղ հեռարձակման ժամանակ եղել է ազգությամբ հայ ընկերոջ հետ: «Նա հայ է։ Այստեղ հայեր կա՞ն։ Ես ուզում եմ տեսնել՝ այստեղ հայեր կա՞ն»,- ասել է Բիբերը` դիմելով երկրպագուներին:
Երեկ «Փարավոն» ռեստորանայաին համալիրում տեղի է ունեցել շքեղ հարսանիք, որը վարելու համար հատուկ Մոսկվայից Երևան է ժամանել հայտնի ռուս հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նա հարսանիքի ժամանակ հայկական երաժշտության ներքո պարում հայկական պար:
Գարիկ Մարտիրոսյանը կինը՝ Ժաննա Լևինան. Երեկ Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել` շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
«Այսօր վաղ առավոտյան ամուսնուս շնորհավորեցի Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Ի դեմս նրա՝ ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որը 20 տարում ինձ համար հարազատ եւ մտերիմ է դարձել, շնորհավոր: Իմ երկրորդ Հայրենիքին բարգավաճում եւ խաղաղություն եմ մաղթում ու բարեկեցություն՝ յուրաքանչյուր ընտանիքին»,- գրել է Ժաննան:
Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քավորությամբ Մոսկվայի շքեղ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում» տեղի է ունեցել հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և նրա ընտրյալ Լիլիթի հարսանիքը` հայ և ռուս էլիտայի ներկայացուցիչների և հայտնի երգիչների մասնակցությամբ: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Քսենիա Սոբչակն ու Մալախովը, ովքեր հարսանիքի հանդիսավարներից էին, պարում Արմենչիկի «True love» երգի ներքո: Հավելենք, որ տվյալ երգի ներք պարում էր նաև Վերա Բրեժևան, ով նույնպես հարսանյաց խնջույքի հանդիսավարներից էր:
Մոսկվայում այսօր տեղի է ունենում Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը, որը, ամուսնանում է Լիլիթ անունով աղջկա հետ, ով սովորական հայկական ընտանիքից է:
Ինչպես վարորդը ջրեց ճանապարհային ոստիկաններին)))
Ինչպես է բանակից զորացրված տղան անակնկալի բերում և ուրախացնում մորն ու ընտանիքի անդամներին
Դուբայի շեյխի հարսանիքի տորթը/ Sheikh of Dubai Daughter's wedding Cake
Երբ մայրիկը սերիալ է նայում)))
Հայկական կիսամերկ նվագախումբ)))
Ինչպես պետք է ուտել հայկական ծիրանը
Հորական կողմից հայկական արմատներ ունեցող ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instgram-ի իր էջում մի հոլովակ է հրապարակել, որում երևում է , թե ինչպես է Թուրքիայի ակումբներից մեկում պարում Կոմիտասի «Դլե յաման» երգի remix տարբերակի ներքո: Բորոդինայի այս քայլը վրդովվեցրել է համացանցի հայ օգտատերերին, ովքեր տեսանյութի տակ արված մեկնաբանություններում մեղադրել են հաղորդավարուհուն` նշելով, որ տեղին չէ պարել այն երգի ներքո, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը: Նրանցից շատերը խնդրել են հաղորդավարուհուն հեռացնել այդ տեսանյութը:
«Սա պարզապես ծաղրանք է» , «Ես ամաչում եմ նրանց համար, ովքեր արել են այս երգի remix տարբերակը», «Սա արդեն չափազանց է», «Ինչպես կարելի է ուրախանալ այս երգի նեքո այնտեղ, որտեղ այդքան անմեղ մարդիկ են զոհվել», «Հարգեք մահացածների հիշատակը»,
«Եթե դուք այսքանից հետո չջնջեք այս տեսանյութը, ապա կնշանակի, որ Դուք դա միտումնավոր եք արել», «Այս երգի տակ հայերը ողբում են, իսկ Թուրքիայում պարում են», «Սա նման է գերեզմանի մոտ պարելուն». ահա նմանատիպ մեկնաբանություններով է ողորված հաղորդավարուհու տեսանյութը:
Գարիկ Մարտիրոսյանի և նրա հրեա կնոջ` Ժաննա Լևինայի հայաստանյան արձակուրդները շարունակվում են: Ժաննա Լևինան Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որն արվել է Երևանի Ազատության հրապարակում։
«Հետևի պլանում Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առկայությունը, ի զարմանս ինձ, չօգնեց իրականացնել դրամատուրգիական մտահաղացումս։
Իսկ երբ վեց ժամ փորձից ու արևային հարվածից հետո ինձ մոտեցավ Պյոտր Իլիչ Չայկովսկին՝ ասելով՝ Ժաննա, այլևս այդպես մի արա, ես հասկացա, որ բալետի պրիմա լինելու փոխարեն բալետից շատ հեռու եմ։
Աջակցության համար շնորհակալություն @elina_janibekyan-ին և @papyan28-ին։ Դուք արեցիք ամենը, ինչ կարող էիք։ Ամեն դեպքում, փոքրիկ կարապների պարը պետք է պարեն իրական փոքրիկ կարապները», - տեսանյութը մակագրել է Գարիկի կինը։
