Գարիկ Մարտիրոսյանի և նրա հրեա կնոջ` Ժաննա Լևինայի հայաստանյան արձակուրդները շարունակվում են: Երեկ նրանք հայկական տարազներով ֆոտոշարք են իրականացրել: Ժաննան երկու տարազ է հագել՝ կարմիր և սև: Հատկանշականն այն է, որ օրերս Երևան են ժամանել նաև զույգի երեխաները, ովքեր ևս մասնակցել են ֆոտոշարքին:
Այսօր` ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակում կկայանա ռեփեր Տիմատիի բացօթյա համերգը, որին սպասում էին բոլոր երկրպագուները: Գիշերը Տիմատին տեսաուղերձ է հրապրակել իր Instagram-ում:
«Ողջույն Երևան: Ուշ գիշեր է, սակայն մենք այստեղ ենք: Բոլոր նրանց, ովքեր այս տեսանյութն առավոտյան կդիտեն՝ բարի լույս եմ մաղթում: Մենք չեն քնել, արդեն սկսել ենք պատրաստվել քաղաքի ամենամասշտաբային համերգին: Վաղը համերգի պաշտոնական սկիզբն է, բոլորիդ սպասում եմ, եկեք ժամը 8-ին, վայելեք դիջեյի երաժշտությունը, իսկ ժամը 9-ին ես բեմ կբարձրանամ: Վաղը շատ շոգ է լինելու, չնայած, որ երբ ժամանեցի այստեղ բավականին ցուրտ էր: Ձեր քաղաքում այսքան ցուրտ չէի սպասում, սակայն երեկոյան մենք կտաքացնենք ամբողջ քաղաքը: Երևան, Կենտրոնական հրապարակ, Տիմատիի մենահամերգ՝ սպասում եմ ձեզ»,- ասում է ռեփերը տեսաուղերձում:
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի կինը՝ Մակտինա Բեբիյան, իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով ցույց է տվել, թե ինչպես է երգում ամուսնու համար:
Օրվա հումորային տեսանյութը՝ գազարով ու դդումով տրյուկը՝ Երևանի գյուղատնտեսական շուկայի հերոս Քիթ Լյովի կատարմամբ
